211652_close_icon
views-count2510 դիտում article-date 10:26 10-06-2022

Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան. «Դիմադրության» շարժման երթը կանգ առավ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթով Ֆրանսիայի հրապարակից հասան Բաղրամյան պողոտա, սակայն չկարողացան հասնել Բաղրամյան 26 շենք, որտեղ ընթանում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, քանի որ մեծ թվով ոստիկաններ մի քանի շարքով փակել էին Բաղրամյան պողոտան, հայտնում է News.am-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Անցող շաբաթներին Բաղրամյան 26-ում եղել են տարբեր միջազգային պատվիրակություններ եւ ամեն անգամ մեր հայրենասեր քաղաքացիներից շատ-շատերը եկել են ասելու մեկ բան՝ Նիկոլը եւ իր իշխանությունը չունեն որեւէ մանդատ, լեգիտիմությունը հանդես գալու Հայաստանի անունից, խոսելու արցախահայության անունից, ստորագրլու որեւէ փաստաթուղթ: Ամեն անգամ մեր ներկայությամբ մենք այդ ուղերձը հղել ենք աշխարհին: Այսօր այստեղ հավաքվել են ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներ: Շուտով նրանք հերթով ժամանելու են Բաղրամյան 26: Ձեր ներկայությամբ, ձեր հայտարարություններով, վանկարկումներով հերթական անգամ ասելու ենք, որ  այն, ինչ խոստանում է Նիկոլը, չունի որեւէ լեգիտիմությունը: Նա իրավունք չունի եւի ի վիճակի չէ խոստումներ եւ հայտարարություններ անելու Հայաստանի, Արցախի եւ արցախահայության անունից»:

Գեղամ Մանուկյանի խոսքով, այս իշխանությունը արդեն 1,5 տարի խոսում է բանակում բարեփոխումների համար, սակայն ոչինչ չի արել. «Միակ բանը, որ պատրաստվում է անել ԳՇ պետին պաշտպանության նախարարին ենթարկեցնելն է»:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր