211652_close_icon
views-count27239 դիտում article-date 16:46 25-02-2021

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։

Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր  անվտանգությունը։

Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը  կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...

Խիղճ և խաղաղություն բոլորիս... »։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։ Ցանկացած չհաշվարկած ու...

Posted by Ֆելիքս Ցոլակյան / Feliks Tsolakyan on 2021 թ. փետրվարի 25, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր