60731 դիտում
13:35 04-10-2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Արթուր Վանեցյանի համար երաշխավորել է այն ժամանակ, երբ Ա. Վանեցյանը նոր ընդունվում էր ԱԱԾ-ի շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը իր պաշտոնավարման 1 տարվա գործունեության արդյունքները ներկայացնելու նպատակով ԱԻՆ վարչական շենքում հանդպում ունեցավ զզանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Ասուլիսի հենց սկզբում լրագրողի հարցին, թե ինչպես արտակարգ իրավիճակների նախարարը կմեկնաբանի ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հրաժարականը, Ֆ. Ցոլակյանը պատասխանեց. «Ես կարող եմ մեկնաբանել միայն իմ ասածներն ու արածները և որևէ մեկի ասածը կամ արածը, անկախ ամեն ինչից, մեկնաբանելու ցանկություն չունեմ»։
Ֆ. Ցոլակյանը խորհուրդ տվեց նաև լրագրողներին՝ քիչ խոսել բանակի, ԱԱԾ-ի մասին, քանի որ կան կառույցներ, ինչպիսիք են՝ բանակը և ԱԱԾ-ն, որոնց մասին սխալ մեկնաբանությունները կարող են վնաս հասցնել թե պետությանը և թե ժողովրդին։
Լրագրողի ճշտող հարցին, որ՝ դուք եք երաշխավորել Ա. Վանեցյանին ԱԱԾ մարմիններում ծառայության անցնելու ժամանակ, Ֆ. Ցոլակյանը պատասխանեց. «Այո, դուք ճիշտ նշեցիք, ժամանակին ես եմ երաշխավորել», որից հետո նախարարը հորդորեց, որպեսզի լրագրողները հարցեր տան միայն արտակարգ իրավճակների նախարարության և փրկարար ծառայության՝ իր պաշտոնավարման ընթացքում կատարած գործունության մասին։
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը պատասխանեց նաև [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հարցերին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25499 դիտում
08:59 11-12-2018
Արթուր Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ֆելիքս Ցոլակյանը` ԱԱԾ տնօրեն. «Ժամանակ»
Այս բաժնից
9360 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին