211652_close_icon
views-count18987 դիտում article-date 13:49 24-02-2021

Առեղծվածային դեպք Վայոց Ձորի մարզում․ ՀԷՑ «Արաքս» մասնաճյուղի աշխատակիցը անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 24-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 63-ամյա Կարապետ Ավագյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս փետրվարի 22-ին ժամը 22։50-ի սահմաններում «Գլխի ձախակողմյան հարականջի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Նշված բժշկական կենտրոն են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է անգիտակից վիճակում, և ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղում։ 

Ոստիկանությունը պարզում է՝ որտեղ, ինչ պայմաններում և ինչ հանգամանքներում է Կ․ Ավագյանը վնասվածքներ ստացել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր