211652_close_icon
views-count119946 դիտում article-date 14:47 28-02-2022

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. քոլեջի 16-ամյա սանը Վանաձորում գործող «Մալիբու» շոգեբաղնիքից տեղափոխվել է տուն, տնից՝ հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի, գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն. Աղումյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Արթուր Ա-ն է, ով նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոում գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան Վանաձոր քաղաքում գործող «Մալիբու» շոգեբաղնիքում ընկել է, ապա տեղափոխվել է տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Վանաձոր» ԲԿ։ 

Երեխան սովորում էր Երևան քաղաքի հայտնի քոլեջներից մեկում, իսկ հայրը Լոռու մարզում ճանաչված գործարար է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր