Երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարգանքի տուրք է մատուցել համաքաղաքացիների հիշատակին, որոնք մահացել են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքով, փոխանցում է tass.ru-ն:
ԱՄՆ առաջնորդը հայրենակիցներին հղած կարճ ուղերձում նրանց կոչ է արել հաղթահարել հանրության մեջ պառակտումը, որ առաջացել է խորը քաղաքական հակասություններով: «Մենք պետք է դրա (համավարակի) դեմ միասին պայքարենք՝ որպես մեկ ժողովուրդ: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Միայն այդպես կհաղթենք այս վիրուսը»,- հայտարարել է Բայդենը: Նա նաեւ արտահայտվել է այն բանի օգտին, որ ընդհանուր ջանքերով տեղի ունեցածը վերածեն պատմության ոչ թե այն մասին, թե որքան ցած էր ընկել երկիրը, այլ այն մասին, թե դրանից հետո երկիրը որքան ավելի էր վեր բարձրացել: «Մենք դա ի զորու ենք անելու»,- վստահ է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բայդենը հարգանքի տուրք է մատուցել կորոնավիրուսի հետևանքով մահացած ԱՄՆ քաղաքացիների հիշատակին
2021.02.23 15:17


