211652_close_icon
views-count748 դիտում article-date 16:47 24-02-2023

ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: 

«Դեսպան Քվինը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանը նաև շրջայց է կատարել Ցեղասպանության թանգարանում, որի հուշամատյանում արել է հետևյալ գրառումը. «Մենք բոլորս պետք է հիշենք Հայոց ցեղասպանության զոհերի մասին, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք այն անձանց հիշատակին, որոնք հետապնդվել են և երաշխավորենք, որ այդպիսի ոճրագործություններն այլևս չեն կրկնվի»:

Նմանատիպ նյութեր