211652_close_icon
views-count1827 դիտում article-date 11:03 23-02-2021

Վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում

Վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում: Գրում է NEWS.am-ը։

Հիշեցնենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

«Վաղը 11։30-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։ Երեկոյան ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետություն մերոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»,-ասել էր նա:

Նշենք, որ այս պահին արդեն կառվարության մուտքերի մոտ մարդիկ են հավաքվել:

Տեսանյութը՝ NEWS.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր