211652_close_icon
views-count1162 դիտում article-date 11:48 21-02-2021

Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Արցախի ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Միջշրջանային բոլոր ուղղություններով իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ- Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածները դժվարանցանելի են: Սյունիքի և Արարատի մարզերում տեղում է ձյուն:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին.

Դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար երթևեկն այս օրերին կազմակերպել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր