3846 դիտում
23:17 30-01-2016
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Դժվարանցանելի են «Զանգեր»-Սիսիան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր, Մեղվահովիտ-Տաշիր ճանապարհահատվածները:
Դժվարանցանելի են «Զանգեր»-Սիսիան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Արագյուղ-Բուժական, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1162 դիտում
15:53 02-12-2024
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը
2410 դիտում
15:39 02-12-2024
Հայտնի են 2025 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը
679 դիտում
15:27 02-12-2024
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում