1445 դիտում
13:46 20-02-2021
Արցախի ԱԺ խմբակցություններն ուղերձ են հղել Արցախի վերածննդի տոնի առթիվ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով․
«Սիրելի΄ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ:
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով:
1988 թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը:
Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հայկական աշխարհում ամեն մի իրադարձություն վերջին 33 տարիների ընթացքում մեկնարկեց և իրագործվեց Արցախից ստացած գաղափարական ներուժով և լիցքով:
Արցախը վերարժևորեց հայի արժանապատվությունը և ապրելու կամքն ու վճռականությունը: Հայն այլևս ցեղասպան չէր պատկերվում աշխարհին: Արցախյան ազատագրական պայքարը վերածնեց հային:
Ավա՜ղ, Արցախի Հանրապետությունն այսօր վիրավոր է: Վիրավոր է յուրաքանչյուր հայի ոգի ու ինքնասիրություն:Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր մեզ, իսկ դարանակալ ոսոխին նախապատրաստել պատուհասելու մեր գլխին նոր արհավիրքներ:
2020 թվականի արյունոտ աշնան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հայրենիքի 3 քառորդը և մի ողջ սերունդ: Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել: Փետրվարյան վերածննդի շունչը, որը սերմանեց պայքարի ոգի և մեր հայրենիքի, մեր պետականության համար թափված արյունն ու քրտինքը չպետք է թույլ տա մեզ ընկրկելու:
Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը, պահն է մեր պատժիչ բռունցքը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր կցանկանան թերաժևորել մեզ և ոտնահարել մեր իրավունքները:
Փետրվարյան խիզախությունը պետք է մեր ուղեկիցն ու ռահվիրան դառնա և մեզ փոխանցի այն ոգին, որով, անկասկած, վերակենդանանալու և կերտելու ենք մեր հաղթական ապագան:
Կրկին շնորհավորելով բոլորիս հիշարժան տոնի կապակցությամբ ՝մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի եւ Արցախի Հանրապետության:
Թո΄ղ փետրվարյան զարթոնքի օրերը նոր վերածննդի էջ բացեն Արցախի պատմության հերոսական մատյանում»:

Նմանատիպ նյութեր
2240 դիտում
09:57 20-02-2020
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ
1856 դիտում
20:28 17-08-2022
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարտունի բերդաքաղաքի Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել
Այս բաժնից
1003 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
757 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
850 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ