211652_close_icon
views-count6788 դիտում article-date 18:28 18-02-2021

Առանց ԲԴԽ համաձայնության, դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում. Տիգրան Աթանեսյան

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում՝ առանց ԲԴԽ-ի համաձայնության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից իբր խախտում կատարելու փաստի առթիվ:


Քրեական գործի առկայության մասին դատավոր Կ.Պետրոսյանը տեղեկացել է մի քանի օր առաջ, երբ որպես վկա հրավիրվել է հարցաքննության:

Դատավորը հասկանալով, որ քրեական գործը վերաբերում է իր կողմից կայացված եւ օրինական ուժի մեջ գտնվող միջանկյալ դատական ակտին, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Դատավորի բանավոր պահանջին՝ տրամադրելու քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, ստացվել է քննիչի բացասական պատասխանը:

Փաստորեն, Սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտմամբ՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության, դատավորի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Քրեական գործի բովանդակային դատարկությանը եւ ակնհայտ ապօրինի լինելուն կանդրադառնամ հետագայում, իսկ այս պահին կարող եմ եզրահանգել հետեւյալը՝

Հատուկ քննչական ծառայության եւ գլխավոր դատախազության համար փաստորեն դաս չեղավ նույն դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացված իրենց ապօրինությունը, նրանք շարունակում են իրենց տխրահռչակ վարքագիծը:

Ակնհայտ է, որ այս ամենը պատահական չէ եւ իրականում իրենից ներկայացնում է դատական իշխանության նկատմամբ մեր աչքի առջեւ սանձազերծվող ապօրինի հետապնդումների եւ բռնաճնշումների նոր ալիքի առաջին դրսեւորումը»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը դեռևս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝...

Опубликовано Tigran Atanesyan Четверг, 18 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր