1633 դիտում
15:42 13-04-2021
ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան
Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, Facebook-ում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Իմ կարծիքով, քննիչի նման արարքի շարժառիթը եղել է զուտ իր ղեկավարին՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, հաճոյանալը: Քննիչի հանցավոր արարքի մասին Ա.Ազարյանի կողմից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ քննիչը բացատրություն է վերցրել դատավորից, դատական նիստերի քարտուղարից, սակայն բացատրություն չի վերցրել ՀՔԾ քննիչից: Վերջինիս ԱԱԾ քննիչն ընդամենը գրություն է ուղարկել և ստացել պատասխան: Ի վերջո քրեական գործի հարուցելը մերժվել է՝ ՀՔԾ քննիչի արարքում իբր հանցակազմի բացակայության հիմքով:
Որոշումը բողոքարկվել է իմ կողմից, բողոքս բավարարվել է և այսօր ստացա ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի կողմից 23.09.2020թ. դատական նիստը նախագահող դատավորին վիրավորելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով (որպես պատիժ նախատեսում է տուգանք մինչև 500 հազար դրամ կամ կալանք մինչև 3 ամիս ժամկետով) հարուցվել է քրեական գործ:
Հուսամ, որ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՀ ԱԱԾ-ն, այս անգամ կունենա անհրաժեշտ արիություն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչին գոնե հարցաքննության հրավիրելու համար»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
2020 թվականի սեպտեմբերի 23-ին, դատական նիստի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը ...
Posted by Tigran Atanesyan on Tuesday, April 13, 2021
Նմանատիպ նյութեր
3884 դիտում
14:52 31-10-2019
Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել․ Տիգրան Աթանեսյան
1170 դիտում
16:53 30-11-2015
Հարկադիր կատարողի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը