211652_close_icon
views-count36276 դիտում article-date 16:41 18-02-2021

Ավտովթար Արմավիր քաղաքում․ բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Ժամը 22։45-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության-Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Արամ Ապերյանի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Արտյոմ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Արմավիր մարզի բնակիչներ 23-ամյա Ռոման Օզմանյանը և 18-ամյա Գոռ Օզմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր