211652_close_icon
views-count76735 դիտում article-date 10:54 18-02-2021

Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է 10 ավտոմեքենա․ վարորդները ամենաքաղցր խոսքերով հիշում  էին Երևանի մեծն Կարգին քաղաքապետին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 2 Mercedes, Nissan Tiida, Toyota Camry, Ford, Ford Transit, Volkswagen և 3 Opel մակնիշի ավտոմքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը տեղեկանալով, տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ այն փոխանցել են ՃՈ 1-ին սպայական գումարտակ։

Դեպքի վայր են ժամանել 1-ին գումարտակի ՃՈ տեսուչները և «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

 Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Եվ վթարից միայն 2 ժամ անց Ավան վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժնի ծառայողները աղ ու ավազով ժամանեցին վթարի վայր ու սկսեցին ճանապարհի մշակման աշխատանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր