211652_close_icon

Երևանում վթարված դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, վերջիններս էլ «ամենաքաղցր խոսքերով հիշում են» «Վեոլիա ջրին», քաղաքապետարանին ու թաղապետարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30303 դիտում article-date 23:34 14-01-2020
Արդեն մի քանի օր է, Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Թոխմախի գերեզմանների ու Երևանի հաշվառման քննական բաժնի դիմաց դարն ապրած դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Գրեթե ամեն օր 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են վնասվում ու վարորդները «ամենավերջին խոսքերով» հիշում են «Վեոլիա ջրին», Երևանի քաղաքապետարանի և Էրեբունու թաղապետարանի պաշտոնյաներին։ Նշված հատվածում գիշերային ժամերին ստիպված Երևանի ճանապարհային ոստիկանությունը ծառայություն է կատարում, որպեսզի անորակ դիտահորի պատճառով վթարներ տեղի չունենան։ Թե ով պետք է խնդիրը լուծի, դեռևս պարզ չէ։ Վարորդների ահազանգերին թեժ գծից պատասխանել են, թե «կուսումնասիրենք, խնդիրը կլուծենք», ու արդեն քանի օր է, ուսումնասիրում են, բայց խնդիրը չի լուծվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր