10341 դիտում
23:22 17-02-2021
Նոր ֆիլմ՝ հայրերի ու որդիների պայքարի մասին. տեղի ունեցավ «Ընդվզում» ֆիլմի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայրերի ու որդիների կոնֆլիկտն ունի դարավոր պատմություն: Սկսած հին ժամանակներից հայերի ու որդիների մեջ ծագել են բազմաբնույթ խնդիրներ, որի լուծմանն անդրադարձ են կատարել մի շարք մտածողներ, մտավորականներ ու հոգեբաններ: Այս խնդրի վառ օրինակներից է ռուս ռեալիստ (իրապաշտ) գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ գրականության դասականներից Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի ռուսերենի գծով թղթակից անդամ, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր բազմաթիվ վեպերի, վիպակների և պատմվածքների հեղինակ Իվան Տուրգենևի Հայրեր ու որդիներ նշանավոր վեպը: Այս խնդրի վերաբերյալ նկարահանվել ու բեմադրվել են մի շատ ֆիլմեր ու ներկայացումներ:
Բավականին վերջերս իմացա,որ մի խումբ երիտասարդներ նկարահանել են Ընդվզում կարճամետրաժ ֆիլմը: Սրա անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ ս.թ փետրվարի 17-ին Երևանի Մեգամոլ առևտրի Սինեմասթար կինոթատրոնում: Այստեղ էին հավաքվել արվեստագետներ, մտավորականներ, կինոգետներ մասնակցելու ֆիլմի շնորհանդեսին: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև միջոցառումը վարում էր ասմունքող Լուսինե Համբարյանը: Նա հակիրճ ներկայացրեց ֆիլմի ռեժիսորին ու նրա անցած ուղին՝նշելով, որ ֆիլմի շնորհանդեսը համընկել է Վահան Ազիբեկյանի հոբելյանի հետ: Նշենք, որ Վահան Ազիբեկյանը ծնվել է 1991 թվականի փետրվարի 17-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում: Արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ: Այնուհետև ելույթ ունեցավ Վահան Ազիբեկյանը՝ հակիրճ ներկայացնելով ֆիլմի բովանդակությունն ու ստեղծագործական և դերսանական անձնակազմին:
«Ընդվզում»-ը կարճամետրաժ ֆիլմ է, 15 րոպե տևողությամբ: Հանրության շրջանում ցուցադրվում է առաջին անգամ: Ֆիլմի հիմքում հոր և որդու կոնֆլիկտային հարաբերություններն են, յուրաքանչյուրն ունի հիմնավորում և չի հասկանում դիմացինի հիմնավորումը, չնայած հայր և որդի են,բայց նրանց ընտրած ուղին շատ չի տարբերվում իրարից։ Այս թեման ներկայացվում է հիմնականում ենթատեքստում, իսկ առաջին պլանում հայրն է, որի կրպակը, նոր օրենքի համաձայն, պետք է ապամոնտաժեն, և որը չի հաշտվում այդ մտքի հետ ու, ի հեճուկս որդու հորդորների, պայքարում է։ Հենց այս պայքարի ընթացքում են բացահայտվում կերպարները և նրանց ներքին կոնֆլիկտները։
Սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վահան Ազիբեկյան է, բեմադրող օպերատորը Անդրան Մանթաշյանը, բեմադրող նկարիչներն են՝ Վահան Ազիբեկյանն ու Լուսինե Համբարյանը կոմպոզիտոր՝ Անահիտ Մնացականյանն է հնչյունային ռեժիսորը Վահագն Համայակյանը, դասախոսը Միքայել Աբրահամյանը: Դերերը կատարում են Գեորգի Հովակիմյանը, Դավիթ Գասպարյանը, Տաթև Գրիգորյանը, Գագիկ Հարությունյանը:Նա նշեց, որ ֆիլմն արդեն թարգմանվել է ու մոտ ապագայում կներկայացվի փառատոններից մեկում: Նրա խոսքով ֆիլմը նկարահանվել է հուլիսի 22-ին: Աշխատանքների ընթացքը տևել է 3 օր: Այն պետք է էկրան բարձրանար անցյալ տարի հուլիսին, սակայն ցավոք հուլիսյան պատերազմի պատճառով հետաձգվեց: Ելույթ ունեցավ նաև ֆիլմի գլխավոր դերակատար, սիրված դերասան Գեորգի Հովակիմյանը: Նա իր խոսքում նշեց, որ ֆիլմը դիտում է առաջին անգամ: Ֆիլմը ստեղծվելու ընթացքում անձնակազմն երկար ու դժվար ճանապարհ է անցել: Նա նաև նշեց, որ սիրում է նկարահանվել ու աջակցել երիտասարդ սերնդին,ովքեր նկարահանում ու պաշտպանում են դիպլոմային աշխատանքներ: Իր խոսքն ամփոփեց, այն դրույթով, որ երբեք պետք չի անտեսել այն մարդկանց, ովքեր իրականում աշխատում ու վաստակում են արդար քրտինքով, պետք է գնահատել նրանց մարդկային գործոնը: Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ հետաքրքիր հարցուպատասխան քննարկում հանդիսատեսի, կինոգետների ու ռեժիսորի միջև:
Շնորհանդեսի վերջում ֆիլմի ռեժիսորն իր երախտիքի խոսքերն ուղղեց անձնակազմին, կազմակերպիչներին ու աջակիցներին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նա հանդիսատեսին կներկայանա իր նոր ֆիլմերով ու ծրագրերով:Ֆիլմի մասին զրուցեցիք սցենարիստ ռեժիսոր Վահան Ազիբեկյանի հետ:
-Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով
- Շատ շնորհակալություն
-Խնդրում եմ ներկայացրեք ֆիլմը
-Ֆիլմը պատմություն է պատերազմի մասնակից, ոտքի վիրավորում ստացած կոշկակարի մասին, որի կրպակը, նոր օրենքի համաձայն, պետք է քանդվի, և որը, ի հեճուկս որդու հորդորների, պայքարում է դրա դեմ...
-Ինչպես կներկայացնեք հայրերի ու որդիների խնդիրը ներկայիս պայմաններում
-Հայրերի և որդիների միջև որոշ անհամաձայնությունները բնորոշ են բոլոր ժամանակներին։ Երևույթի էությունը, կարծում եմ, անփոփոխ է եղել տարբեր ժամանակներում։
-Գեղագիտական ինչ նոր ճաշակ կա ֆիլմում
-Բարդ է այս հարցին պատասխանելը։ Ես փորձել եմ ներկայացնել մարդուն, նրա կյանքը և ապրումները, փորձել եմ դա անել նորովի, բայց թե ինչպես է ստացվել, իրական գնահատական միայն հանդիսատեսը կարող է տալ։
-Ինչու Ընդվզում կմեկնաբանեք ֆիլմի վերնագիրը
-Ինչու «Ընդվզում»... Ֆիլմն ամբողջովին ընդվզում է, բոլոր կերպարները կարծես ապստամբեն, խռովության մեջ լինեն, ընդ որում` թե' ներքին, թե' արտաքին։
-Ինչպես կատարվեց կերպարների ընտրությունը
-Ֆիլմի կերպարները իրական կյանքից վերցրած մարդիկ են։ Մեկը գուցե ինձ է նման, մյուսը` ձեզ։ Իսկ դերասաններին փորձել եմ այնպես ընտրել, որ լիարժեքորեն կարողանան փոխանցել ասելիքը։
-Ինչ դժվարություն ունեիք նկարահանումների ընթացքում
- Դժվարությունները հիմնականում կապված էին կորոնավիրուսի հետ, այդ ընթացքում շատ քիչ էին նկարահանումները, կային սահմանափակումներ, թույլտվություն էր պետք որոշ վայրերում նկարահանում անելու, հատկապես դերասանների` առանց դիմակ լինելու համար, բացի այդ` դրսի տեսարաններ ունեինք մարդաշատ վայրերում ու փորձում էինք կադրում հնարավորինս դիմակով մարդ չերևա։
-Պատրաստվում եք ֆիլմը ներկայացնել փառատոնների
-Այո', կներկայացնենք փառատոնների։
-Արդյոք մեր սփյուռքահայ բարեկամները հնարավորություն կունենան այն դիտել
-Ֆիլմը դեռևս հասանելի չի լինի լայն լսարանի համար. իհարկե, էլի ցուցադրություններ կամ քննարկումներ կլինեն, որոշ ժամանակ հետո բոլորն էլ հնարավորություն կունենան դիտելու։
-Ինչ բացահայտում կամ նորարարություն կա ֆիլմում
- Կարծում եմ` այս հարցը թողնենք հանդիսատեսին, գուցե ամեն մարդ իր բացահայտումն անի ֆիլմը դիտելով։
-Արդյոք նման ֆիլմով կարող ենք մեղմացնել այս դարավոր հայրեր ու որդիներ խնդիրը
-Ֆիլմը, հայրեր-որդիներ անհամաձայնությունը ներկայացնելով, գուցե մարդկանց իրենք իրենց տեսնելու հնարավորություն տա, իսկ դա արդեն իսկ շատերին մտածելու տեղիք կտա։
-Մի քանի խոսքով ներկայացնենք ձեր առաջիկա ծրագրերը
-Առաջիկայում նպատակ կա ֆիլմը ուղարկելու տարբեր փառատոնների… Նաև նոր գաղափարներ կան, որոնց մասին դեռ չեմ խոսի։
-Խոսք ուղղված ֆիլմում ընդգրկված ձեր գործընկերներին
-Ֆիլմի անձնակազմին հատուկ և մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել, նրանց նվիրվածության շնորհիվ այսօր ունենք այս ֆիլմը։
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
7123 դիտում
18:18 24-02-2021
«Իմ աղջիկ»․ նոր տեսահոլովակ հայրերի ու դուստրերի աստվածային սիրո մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5584 դիտում
10:51 16-08-2018
«Նռան գույնը» ֆիլմի չօգտագործած ժապավենները նոր ֆիլմ կդառնան․ «Ազգ»
Այս բաժնից
1240 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած