«Մահափորձ»՝ Գոռ Վարդանյանի դեմ. Հայաստանում նկարահանվում է իտալական «Ծովահրեշը» ֆիլմի մոտիվներով, նախադեպը չունեցող գեղարվեստական ֆիլմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն 2 ամսից ավելի է, Հայաստանում նկարահանվում է նախադեպը չունեցող, իտալական սիրված «Ծովահրեշ» ֆիլմի մոտիվներով հայկական գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ:
Ֆիլմում գլխավոր դերակատարը հայկական մարտաֆիլմերի «կնքահայր» Գոռ Վարդանյանն է, ով աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության սպանությունների բաժնի պետ:
Ֆիլմի գլխավոր հերոսը անողոք պայքար է տանում հղփացած, մինչև կոկորդները կոռումպացված ազգային ժողովի մի քանի պատգամավորների, օլիգարխների, նրանց կլանների դեմ, ինչի արդյունքում սպանությունների բաժնի պետի նկատմամբ մահափորձ է իրականացվում, ով հրազենային վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց, իսկ նրա գործընկեր, նույն վարչության թմրամոլության դեմ պայքարի բաժնի պետը ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում սպանվում է:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ֆիլմի նկարահանմանը աջակցում է ՀՀ ոստիկանությունը՝ հանձինս ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի:
Ֆիլմում, այնուամենայնիվ, պատգամավորներն ու օլիգարխները փորձում են ամեն լծակ օգտագործելով՝ ազդել ոստիկանության վրա, սակայն դա նրանց չի հաջողվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի