211652_close_icon
views-count1648 դիտում article-date 20:10 24-02-2025

Սա պարզապես ֆիլմ չէ, սա ֆիլմ է բոլորիս սպարապետի մասին․ «Վազգեն․ վերջին Սպարապետը» ֆիլմի կազմը բացահայտումներ է անում. style.news.am

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքը՝ իր բոլոր գույներով՝ դժվարություններով ու գեղեցիկ պահերով ներկայացված է «Genetic Production»-ի «Վազեն․ վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմում, որը ստեղծվել է սպարապետի եղբոր դստեր՝ Նոնո Սարգսյանի ջանքերով․ նա հանդիսանում է ֆիլմի գլխավոր պրոդյուսերը։ Ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Խորեն Լեւոնյանը, մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ից։ Այս մասին գրում է style.news.am-ը։

Սա պարզապես ֆիլմ չէ, սա ֆիլմ է բոլորիս սպարապետի մասին, այսօր՝ փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց Նոնո Սարգսյանը։ Նա հավելեց, որ ժապավենը կտա ոչ միայն հորեղբոր կերպարային, այլեւ կյանքի մի շարք դրվագների բացահայտումներ։ 

«Այս ֆիլմը գերմարդու մասին չէ, այն ազգային հերոսի մասին է՝ հորեղբոր, ընկերոջ։ Ֆիլմից նաեւ կհասկանաք՝ ինչից էր նա վախենում»,-ասում է սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը։ Նա սպարապետին ներկայացրել է նոր տեսանկյունից՝ ի թիվս մի մի շարք մանրասների՝ պատմելով նաեւ Վազգեն Սարգսյան գրողի մասին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր