«Բարսելոնայի» տնօրեն Գիլերմո Ամորը մեկնաբանել է ՊՍԺ-ից կրած պարտությունը (1:4)՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում:
«Պետք է ՊՍԺ-ին շնորհավորել այդ հաղթանակի համար, սակայն սա դեռ վերջը չէ: Ֆուտբոլում ավելի բարդ բաներ ենք տեսել: Դեռ մի խաղ կա և մենք պետք է գոնե փորձենք, որ տեսնենք, թե ինչ կստացվի:
Արդյունքը լավերից չէ: Ծանր, ահավոր պարտություն էր, սակայն մենք չենք կարող հանձնվել այդ պատճառով: Մեր ամենալավ օրը չէր, ՊՍԺ-ն շատ լավն էր:
Պետք է խոստովանել, որ Մբապեն փայլուն ֆուտբոլիստ է: Նրա մոտ ամեն ինչ առջևում է», ասել է Ամորը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Բարսայի» տնօրեն. Ահավոր պարտություն էր, բայց սա դեռ վերջը չէ
2021.02.17 22:40


