6511 դիտում
10:20 29-08-2018
Ադրբեջանը մեծ-մեծ խոսում է, բայց իրականում անընդհատ քամվում է․ այդ երկրի վերջը գալու է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու հնարավորությունը զրո տոկոս է, բայց քանի որ այդ երկիրը լարախաղացությամբ զբաղվելու հազարամյա փորձ ունի, հիմա էլ է նույնը անում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ որպես կառույցի դիտորդ-գործընկեր երկիր անդամակցելու նպատակով, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Նախկինում ԱՄՆ չկար, իսկ հիմա կա: Եթե անգամ Ադրբեջանը համարձակվի ՀԱՊԿ անդամ դառնալ, ԱՄՆ-ն կպատժի նրան, նավթ չի գնի, և այդ երկիրը «կսատկի»... Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մեզ օրինակ: Տեղից էլ տեսնում եք, թե ինչ վիճակում է Ադրբեջանը: Նա մեծ-մեծ խոսում է, բայց իրականում անընդհատ քամվում է: Այդ երկրի վերջը գալու է թալիշների ապստամբությամբ»,- համոզմունք հայտնեց Լևոն Շիրինյանը: Նա կարծում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտարարություններն Ադրբեջանի կողմից շանտաժ են ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի դեմ, կամ էլ սա ռուս-ադրբեջանական «սիրախաղ» է: Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն են բարդացել, այդ պատճառով էլ Ադրբեջանը «պոչ է խաղացնում»՝ հանուն Թուրքիայի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2646 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»