«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ նախամրցաշրջանային փուլում ակումբը կարող է շարունակել իրեն ակտիվ դրսևորել շուկայում:
«Սա դեռ վերջը չէ: Կարող են այլ աղմկոտ տրանսֆերներ լինել», հայտարարել է Նեդվեդը:
Թուրինյան ակումբը «Միլանից» վերադարձրել է պաշտպան Լեոնարդո Բոնուչիին: Ավելի վաղ «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել Կրիշտիանու Ռոնալդուն: