211652_close_icon
views-count1255 դիտում article-date 19:38 17-02-2021

Արցախի Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին ՝ 70-ամյա հոբելյանի առիթով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին ՝ 70-ամյա հոբելյանի առիթով.

Հարգելի΄ Միքայել Գրիգորիի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով: Այդ տարիները Ձեր և մեր հարստությունն են, քանի որ Դուք, լինելով բարձրակարգ լրագրող, մեծ ներդրում եք ունեցել Արցախի լրագրողական համայնքի կայացման գործում: Երկար տարիներ ղեկավարել եք խորհրդարանի լրատվական ծառայությունը: Եղել եք ռադիոյի ադրբեջանական ծառայության հիմնադրման ակունքներում, որը և ղեկավարում եք այսօր:

Արցախին պատուհասած պատերազմներն անդառնալի ու վշտալի սուրհանդակներ են ուղարկել հայ ընտանիքներ: Ցավոք, այդ վշտին հաղորդակից եղավ նաև Ձեր ընտանիքը, այն էլ՝ երկակի: Սակայն, դեռևս կանգնած լինելով  արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում և  Արցախին վիճակված ճակատագրի կերտման ճանապարհին, դուք ամենայն տոկունությամբ և զսպվածությամբ շարունակում եք Ձեր ամենօրյա նվիրվածությամբ ապրել ու արարել հանուն Արցախի:

Թող Ձեր զավակների չապրած տարիները վայելեն  Ձեր թոռները, որոնք, թերևս , պապիկի միակ մխիթարանքն ու նեցուկն են:

Ձեզ հաջողվել է ապրել ու արարել , լույսի ու հավատի կանթեղներ վառել:Լրագրողի ստեղծագործ ու բեղուն Ձեր գործունեությամբ, մարդկային լուսավոր կերպարով, ազգային վառ ու առաքինի նկարագրով հանրության համար դարձել եք հարգելի ու ակնածանքի արժանի կերպար:

Ապրե'ք երկար,ապրե'ք ստացածն աշխարհին վերադարձրած մարդու հոգեպարար ինքնազգացումով, որովհետև այն ինչ կերտել եք  մարդու և աշխարհի հանդեպ տածած ազնիվ սիրով էր ու թող  կրկնակին հատուցվի Ձեզ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լ
րատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր