211652_close_icon
views-count4276 դիտում article-date 18:10 17-02-2021

Տավուշի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։
Տավուշի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։

Սպիտակի ոլորաններին մառախուղ է։
  
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր