Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:[/color]
Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա, Աշոցք ու Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: