4109 դիտում
13:30 17-02-2021
ԱԺ 3 անկախ պատգամավորներ Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծ են նախաձեռնել․ NEWS.am
2021-ի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավոր դիմել են ԱԺ նախագահին՝ ԱԺ հայտարարության նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: Գրում է NEWS.am-ը։
Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը եւ Թագուհի Թովմասյանը խորհրդարանին առաջարկում են ընդունել «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: 2020թ. դեկտեմբերի 8-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձից անցել է շուրջ 3 ամիս, սակայն Ադրբեջանը դեռեւս չի վերադարձրել իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերեվարված զինվորականներին եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց:
Ադրբեջանն իր այս քաղաքականությամբ, ըստ պատգամավորների, արհեստական ձգձգում է իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր գերիների հայրենադարձման գործընթացը, ավելին, նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները: Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր գերիների հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ խոչընդոտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի /«Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»/ իրականացմանը:
Հայտարարությամբ նախագծի հեղինակները՝ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Վարդան Աթաբեկյանը նպատակ ունեն խորհրդարանական երկրի թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի կողմից դատապարտել Ադրբեջանի հակամարդկային պահվածքը, ինչպես նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացի կյանքի կոչմանը:

Նմանատիպ նյութեր
1135 դիտում
20:50 23-11-2023
Հայ խորհրդարանականները ՀԱՊԿ ԽՎ-ում նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել
Այս բաժնից
451 դիտում
15:56 29-11-2024
ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար
592 դիտում
15:22 29-11-2024
Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու Արևմուտքի գիծը Հայաստանի համար նոր խնդիրների է հանգեցրել. ՌԴ ԱԳՆ