211652_close_icon
views-count2788 դիտում article-date 11:20 17-02-2021

Մբապեն նվաստացրեց «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»:

Փարիզցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, որը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Մբապեն դարձավ երկրորդ ֆուտբոլիստը է, որը Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում՝ «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում, 2 կամ ավել գոլ խփեց։ Առաջինը դա արել է Ֆերենց Պուշկաշը Մադրիդի «Ռեալի» կազմում 1959/60 թվականների մրցաշրջանում։

Օրվա մյուս խաղում «Լայպցիգը» իր պաշտպանների անփույթ խաղի պատճառով 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր