Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն նվաստացրեց «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»:
Ֆրանսիացիները ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին և բոլոր առումներով մի գլուխ բարձր էին Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող կատալոնացիներից:
«Բարսելոնան» ծայրահեղ անհաջող հանդես եկավ: Այսպիսի անզոր, անօգնական, թիմ վաղուց չէր եղել: Ընդ որում, ՊՍԺ-ն շատ ավելի մոտ էր հինգերորդ գոլին, քան` «Բարսելոնան» գոնե հեղինակության գնդակին:
ՊՍԺ-ն արժանի հաղթանակ տարավ և նման խաղով թիմը կարող է հավակնել Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսին: Պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին:
Մյուս խաղում «Բենֆիկան» Կոստաս Միտրողլուի գոլի շնորհիվ տանը 1:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
[/b]
ՊՍԺ-«Բարսելոնա»` 4:0
Դի Մարիա, 18, 55, Դրաքսլեր, 40, Կավանի, 71