2463 դիտում
14:13 15-11-2019
Ես կոշտ գնահատականներ եմ տվել այն սխալներին, որոնք վտանգավոր են ՀՀ-ի համար. եթե Նիկոլ Փաշինյանը գար, մենք շատ կոշտ խոսակցություն կունենայինք, բայց չեկավ՝ չունեցանք. Վազգեն Մանուկյան. Tert.am
Ես կոշտ գնահատականներ եմ տվել այն սխալներին, որոնք վտանգավոր են Հայաստանի համար: Այստեղ քաղաքական երանգ կա, բայց սա վերկուսակցական մարմին է, որը փորձում է կուսակցություններին համախմբել մի հարցի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիրներից Վազգեն Մանուկյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/11/15/manukyan/3141460?fbclid=IwAR0FJNPRVcqNtdyMXUe7PEpyPFMSlALpTa4H_kfbJaB-jHeGj9tUE1x9AqY]Tert.am[/url]-ը։
Նա քաղաքականություն մտնելու և ապագայում կուսակցություն ձևավորելու հարցին պատասխանեց, որ այդ ակումբը վերկուսակցական է, բայց հիշեցրեց, որ նա ԱԺՄ կուսակցության նախագահն է, և անպայման ԱԺՄ կուսակցությունը վերականգնելու է:
«Գարնան ամիսներին համագումար կանենք, և դա կնշանակի, որ մտել եմ քաղաքականություն»,- ասաց Մանուկյանը և պատասխանելով ֆինանսավորում ստանալու հարցին՝ նշեց, որ շատ մասնակիցներ կան, որ իրենց միջոցներով օգնում են. ամեն ինչ անհատական է:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն պնդումներին, որ նախկին իշխանությունից ֆինանսավորում է ստանում և կապեր ունի նրանց հետ, Մանուկյանը պատասխանեց. «Ես հանդիպումներ ունեցել եմ միշտ, բոլորի հետ: Մենք միասին պատերազմ ենք անցել: Երբ Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակով դուրս եկավ, մենք էլի հանդիպեցինք: Եթե Նիկոլ Փաշինյանը ուզի, իր հետ էլ կհանդիպեմ:
Մանուկյանի խոսքով՝ պետք է մարդկանց միջից հանել այն միտքը, որ ինչ-որ չար դաշտ կա: Ըստ նրա՝ բոլոր մարդկանց մեջ «սևեր» և «սպիտակներ» կան, և նրանք թե՛ սխալներ են արել, թե՛ հերոսություններ: «Թույլ մի տվեք՝ ձեզ այդպես խաբեն»,- ասաց նա:
Մանուկյանը դուրս է եկել Հանրային խորհրդի կազմից, և ճշտող այն հարցին, թե ինչն էր խանգարում, որ այսօր քննարկվող հարցերը Հանրային խորհրդում բարձրացներ, նա ասաց, որ Հանրային խորհրդի գործառույթները տարբերվում են հիմա իրականացվող գործառույթներից:
ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/11/15/manukyan/3141460?fbclid=IwAR0FJNPRVcqNtdyMXUe7PEpyPFMSlALpTa4H_kfbJaB-jHeGj9tUE1x9AqY]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան