211652_close_icon

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը

views-count1463 դիտում article-date 12:12 15-02-2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չափազանց կարևորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաև կազմակերպությունների կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառումը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Այս համատեքստում նախարարությունը նպատակադրում է ուսումնասիրել ՀՀ բուհերի ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման, ինչպես նաև դրանց ֆինանսավորման (օրինակ՝ ուսման վարձ, կրթաթոշակ) հնարավորությունը։

Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք լրացնել  ներկայացված ձևանմուշը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր