211652_close_icon
views-count30180 դիտում article-date 09:44 15-02-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են Toyota-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 7 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ 23-ամյա Շալիկո Սողոմոնյանի վարած Toyota և 42-ամյա Էդիկ Սահակյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Է․Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանը ու Դավիթ Ասատրյանը։ 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն․Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ։

Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 01։30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «քթի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել Գյումրիի բնակիչ 24-ամյա Կարեն Խաժակյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր