211652_close_icon
views-count1663 դիտում article-date 18:32 23-04-2026

Կառավարության ֆինանսավորմամբ սկսվել է Աբովյան քաղաքում ճանապարհների հիմնանորոգումը. Աբովյանի մարզադաշտին հարակից անբարեկարգ ճանապարհի պատասխանատուն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին օրերին Հանրապետությունում սկսվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, որի ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ Կառավարության կողմից։ Հանրապետությունում չկա այնպիսի մի մարզ, որ այդ խնդիրը չունեենա։ Ու հիմա Աբովյան խոշորացված համայնքում մի քանի օր է սկսվել են այդ աշխատանքները և որոշ փողոցներում նույնիսկ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Մինչ ասֆալտապատումը՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից անցկացվում են նոր կոյուղատարեր, ջրագծեր, քաղաքապետարանն էլ անցկացնում է անձրևատարեր, որից հետո էլ սկսվում են ասֆալտապատման աշխատանքները։

Արդեն մի քանի օր է՝ այդ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում Աբովյան քաղաքի գլխավոր փողոցներում, որից հետո այն շարունակվելու է բակային հատվածներում։

Այսօր՝ ապրիլի 23-ին, SHAMSHYAN.com զանգահարած մեծ թվով աբովյանցիներ նշում էին, որ Աբովյան քաղաքի մարզադաշտի հարևանությամբ գտնվող ճանապարհի անհարմարության պատճառով, երբ եղանակն անձրևում է, այդ հատվածով մեքենաները անցնելիս կամ կոտրում են անվահեծանները, թափարգելները, պայթում են անիվները, կամ էլ մնում են դրա մեջ ու այն դուրս բերելու համար կամ քարշակ են հրավիրում, կամ մանիպուլատոր։ Ու խնդրում էին, որպեսզի Աբովյանի քաղաքապետարանը հետամուտ լինի, որպեսզի այդ հատվածում իրականացվի բարեկարգում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ճանապարհի բարեկարգումը պետք է իրականացվի ոչ թե Աբովյանի քաղաքապետարանի կողմից, այլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, քանի որ թե՛ մարզադաշտը, թե՛ հարակից այդ հատվածը ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն են և իրենք պետք է օր առաջ կատարեն բարեկարգման աշխատանքներ։

Աբովյանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Է. Բաբայանի գլխավորությամբ, չսպասելով, թե ֆուտբոլի ֆեդերացիան երբ կբարեհաճի իր սեփականությունը հանդիսացող տարածքը կարգի բերել, Աբովյանի քաղաքապետարանը պլանավորում է առաջիկայում իր միջոցներով բարեկարգել այդ ճանապարհը, իրականացնել կոսմետիկ բարեկարգում։ 

Այնպես որ այդ հատվածի հիմնական պատասխանատուն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան է։ Իսկ թե երբ ֆեդերացիայի կողմից կիրականացվի կապիտալ վերանորոգում, դա անհայտ է, ինչպես որ անհայտ է, թե այս ֆուտբոլի ֆեդերացիան երբ է ֆուտբոլասերներին ապացուցելու, որ ֆուտբոլի զարգացման ճիշտ ուղի է բռնել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր