211652_close_icon
views-count20220 դիտում article-date 12:07 05-02-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, կան վիրավորներ, ժամանել է Շիրակի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու Ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ 

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին վաշտի պարեկ Սեդրակ Խաչատրյանըլ, կրտսեր պարեկ Հայկ Սանասարյանը դասակի հրամանատար Վանիկ Շագոյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը, տեղում կատարում են ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վթարի մասին Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր