211652_close_icon
views-count1728 դիտում article-date 16:40 14-02-2021

Ինչպես է սթրեսը ազդում տեսողության վրա. ակնաբույժ

Երկարատև սթրեսը ազդում է մարդու բոլոր օրգանների վրա, այդ թվում նաև՝ տեսողական համակարգի: Ինչպես հայտնում է 1in.am-ը՝ այս մասին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակնաբույժ և ակնավիրաբույժ Իգոր Ազնաուրյանը:

Երկարատև էմոցիոնալ վիճակի դեպքում մարդու աչքերին կարող է ամեն ինչ զույգ երևալ, պղտորվել, և կարող են հայտնվել առանց պատճառի շեղումներ: «Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան է ընկել աչքի մեջ, այլ այն պատճառով, որ սա նյարդային ընկալիչների գրգռման հատուկ վիճակ է: Եթե աչքերը սկսում են արձագանքել, ապա հետո կսկսի արձագանքել նաև սրտանոթային համակարգը»,- նախազգուշացրել է բժիշկը:

Փորձագետը ընդգծել է, որ դա կարող է վտանգավոր լինել կյանքի համար, ուստի պետք է լուծել խնդիրը: Եթե աչքերի հետ կապված խնդիրներ են առաջացել, ապա պետք է դիմել մասնագետի, որը կնշանակի համապատասխան բուժում:

Ազնաուրյանը կոչ է արել պայքարել սթրեսի դեմ ոչ միայն դեղամիջոցների օգնությամբ, այլև, օրինակ, ակտիվ քայլքի: «40-ից բարձր տարիքի մարդը օրական պետք է քայլի գոնե 3-4 կմ, դա պարտադիր է: Սա մկանային գործունեություն է, որը մասնակի կհանի սթրեսը»,- ասել է ակնաբույժը:

Եթե անհնար է զբոսանք կատարել, բժիշկը խորհուրդ է տվել վարժություններ կատարել սթրեսը և աչքերում տհաճ զգացողությունները հանելու համար: Փորձագետը խորհուրդ է տվել լույսն անջատել, փակել աչքերը և աչքերի առաջ պատկերացնել ինտենսիվ սև գույն: «Սովորաբար մենք տեսնում ենք սպիտակ, գորշ-սպիտակ «ամպեր»: Մտովի ձգտեք դրանք պատկերացնել սև, այնպես արեք, որ աչքերի առաջ լինի բացարձակ սև շղարշ»,- նշել է բժիշկը:

Ինչպես հավելել է պրոֆեսորը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում, 2-4 րոպե այդպիսի մեդիտացիա անելու դեպքում վիճակը կթեթևանա:

Նմանատիպ նյութեր