211652_close_icon

Հրդեհ՝ Եղվարդ քաղաքի սեփական տներից մեկի բակում գործող շոգեբաղնիքում. կրակի տարածումը կանխվել է քաղաքացիների ու հրշեջների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2359 դիտում article-date 15:36 10-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարդարյանի գլխավորությամբ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված փողոցի տներից մեկի շոգեբաղնիքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Պարզվել է, որ այրվել է Աբովյան փողոցի թիվ 16 տան տարածքում գտնվող շոգեբաղնիքի տանիքի մոտ 15 քմ տարածք և գույքը: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և օրվա պատասխանատու հերթապահ, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ: 
 
Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հեթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: 

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Բնակիչների հայտնածով՝ կրակը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով: 
 
Այդ տեղեկությունը ճշտվում է: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր