2114 դիտում
11:40 14-02-2021
Պետք է խոսել Վրաստանի հետ. Շամբան` Աբխազիայի տարածքով ՌԴ-ՀՀ երկաթուղի բացելու մասին
Աբխազիայի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղի բացելու թեման քննարկվել է 10 տարի առաջ, բայց «վրացական կողմի» դիրքորոշման պատճառով հնարավոր չի եղել համաձայնության գալ ` Sputnik– ի եթերում ասել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի` այսպես կոչված Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Ըստ նրա` «լուրջ քննարկումներ են» եղել, բայց արդյունքում համաձայնության հասնել չի հաջողվել, քանի որ վրացական կողմը պնդել է, որ Աբխազական երկաթուղու հատվածը, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր, պետք է կոչվեր վրացական երկաթուղու աբխազական հատված, իսկ աբխազական կողմը համաձայն չէր դրան:
«Եթե խոսում ենք Կովկասում խաղաղարար նախաձեռնություններ զարգացնելու մտադրության մասին, ապա, իհարկե, պետք է բացենք բոլոր հաղորդակցությունները, պետք է հաղորդակցվել և առևտուր անել: Կարծում եմ, որ ժամանակն է սկսել խաղաղ գոյակցություն` մեր տարածաշրջանում, և տնտեսական գործընթացներ, որոնցում կարող են և պետք է լինեն բոլոր շահագրգիռ կողմերը », — նշել է Շամբան: Ըստ նրա`այս առումով «Վրաստանի մասին պետք է խոսվի, քանի որ հենց Վրաստանը պետք է շահագրգռված լինի երկաթուղային կապի բացմամբ»:

Նմանատիպ նյութեր
1679 դիտում
13:12 25-11-2014
Առանց Թբիլիսիի հնարավոր չէ վերականգնել Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային ճանապարհը. Վրաստանի ԱԳՆ
Այս բաժնից
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր