Առանց Թբիլիսիի հնարավոր չէ վերականգնել Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային ճանապարհը. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի տրանսպորտային և տրանզիտային պոտենցիալի իրագործումը երկրի բացառիկ և ինքնիշխան իրավունքն է, այդ իսկ պատճառով ոիրիշ ոչ մի երկիր իրավունք չունի այնպիսի նախագծեր իրականացնել, ինչպիսին Աբխազիայի տարածքով ռուս-վրացական երկաթուղու գործարկումն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Աբխազիան և Ռուսաստանը Մոսկվա-Սոիխումի-Թբիլիսի երկաթուղու աշխատանքը վերականգնելու մեծ ներուժ ունեն:
Բերուչաշվիլին նշել է, որ այդ որոշումը կկայացվի միմիայն Վրաստանի շահերից ելնելով:
«Ոչ ոք չի կարող մեզ իր պայմանները թելադրել»,-ասել է Վրաստանի արտգործնախարարը: