960 դիտում
09:43 13-02-2021
Ե՞րբ են հանվելու Վաշինգտոնի ցանկապատերը․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը միշտ հպարտացել է այստեղ բոլոր հաստատություններում ազատ մուտքի իրավունքի համար, այսօր լի է ցանկապատերով, բաժանարար պատնեշներով: Մի բան, ինչը քաղաքի բնակիչների խոսքերով, պարզապես կոտրում է իրենց սիրտը: Գրում է «Ամերիկայի ձայնը»։
Անվտանգության համար նախատեսված պատնեշները տարածվում են Գերագույն դատարանի շենքից մինչեւ Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգի:
Բնակիչների համար սա չափազանց տարօրինակ է ու անսովոր, ոչ վայել Վաշինգտոնի համար, քաղաք, որը նրանց խոսքերով միշտ լի է եղել մարդկանցով, այստեղ են անցկացվել ԱՄՆ-ի բոլոր տոներին նվիրված արարողություններն ու շքերթները:
Սակայն քանի դեռ Կոնգրեսի շենքում շարունակվում է Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով դատավարությունը, երկու մետր բարձրությամբ ցանկապատերը կմնան այստեղ, իրենց վրա ամրացված փշալարերեի հետ միասին:
Այստեղ են շարունակում մնալ նաեւ ազգային գվարդիայի յոթ հազար զինվորականներ: Նրանք այստեղ կմնան մինչեւ մարտ ամսվա կեսը, ինչը պաշտպանության նախարարությունից պահանջելու է 483 միլիոն դոլար:
Հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի դեմ իրականացված գրոհից հետո ընկած ժամանակահատվածում այստեղ լռություն է, սակայն որեւէ մեկը չի կարող ասել, թե որքան այն կարող է պահպանվել:
Հետաքննությունների դաշնային բյուրոյում ահաբեկչությունների հարցերով նախկին փորձագետ Բրայըն Լինչի խոսքերով. «Այն, ինչ պատահեց հունվարի 6-ին, այլեւս չի կրկնվի ու չի կարող կրկնվել: Իսկ այն, ինչ ականատես եղանք այդ օրն այստեղ, կարող է պատահել յուրաքանչյուր երկրում»:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի տեսքին, Կապիտոլիումի ոստիկանության պետ Յոգանանդա Փիթմանի խոսքերով, տեղադրված ցանկապատերի մի մասը կարող է այստեղ մնալ մշտապես: Սակայն քաղաքագլուխ Մուրիել Բաուսերը հույս է հայտնում, որ դրանք մի օր կհանվեն, երբ ամեն ինչ այստեղ մտնի իր հունի մեջ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
10495 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am