211652_close_icon
views-count5555 դիտում article-date 22:25 28-07-2017

Դիվանագիտական պատերազմ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջել է ամերիկյան կողմից մինչև սեպտեմբերի 1-ը նվազեցնել իր դիվանագիտական անձնակազմի թիվը Ռուսաստանում մինչև 455 աշխատակցի: Ճիշտ այդքան ռուս դիվանագետներ են մնացել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության կազմում, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը դեկտեմբերին երկրից հեռացրեց 35 ռուս աշխատակցի: Այս պահին դեռևս հստակ չէ, թե քանի ամերիկացի դիվանագետներ կլքեն Ռուսաստանը: Իր տարածած հայտարարության մեջ արտաքին գերատեսչությունը Կոնգրեսի որոշումը նոր պատժամիջոցների մասին որակել է որպես Միացյալ Նահանգների կողմից չափից դուրս սուր: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ ամերիկյան դիվանագիտական անձնակազմն ունի 1100 աշխատակիցներ ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների:Ամերիկացի դիվանագետների թիվը հասնում է 300-ի: Ռուսական կողմը տեղեկացրել է նաև, որ բռնագրավելու է ամերիկյան կողմին պատկանող որոշ ունեցվածք, ներառյալ ամառանոցն ու դեսպանության պահեստը: Նախկին նախագահ Օբամայի օրոք ամերիկյան կողմը ռուսական կողմից բռնագրավել էր 2 կառույցներ, ինչպես նաև հեռացրել էր մի շարք դիվանագետների: Ռուսական կողմը նախազգուշացրել էր, որ այն նման կերպով կարձագանքի, եթե որևէ ռուս դիվանագետ հեռացվի երկրից: Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ համաչափ արձագանք կտա ամերիկյան կողմին ի պատասխան նոր պատժամիջոցների ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այն բանից հետ, երբ ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է հօգուտ նոր պատժամիջոցների սահմանմանը: Դրա արդյունքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է դժվարին կացության մեջ՝ ստիպված լինելով կամ կոշտացնելու իր դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ կամ արգելափակելու օրինագիծը՝ այդպիսով դուրս գալով ընդդեմ իր իսկ կուսակցության: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարձագանքի ամերիկյան կողմի անպատասխանատու վարքագծին: Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են մնալ չափազանց լարված: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3963111.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր