211652_close_icon
views-count25819 դիտում article-date 15:26 16-01-2020

Մինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշենի աղբանոցը կարգի է բերում, որոշ ծալապակասներ թիթեղյա ցանկապատերը գողանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ վերջին ամիսներին մայրաքաղաքում աղբահանության խնդիրը լուծվել է, դա ապացուցվեց Ամանորյա օրերին, երբ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների պատասխանատուները իրենց հսկողության տակ էին վերցրել այդ խնդիրը: Շնորհիվ նրանց ու սանմաքրման աշխատակիցների, տոնական օրերին, դրանից առաջ և հետո մարդիկ մինչև առավոտ մայրաքաղաքում կատարում էին հսկայական աշխատանքներ ու եթե նախորդ տարիներին մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրաջաններում Ամանորին հանդիպում էին աղբի բուրգերի, ապա հիմա օպերատիվ աշխատանքների արդյունքում աղբարկղերը երբևէ լցված չես տեսնի: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետ նշանակվելուց հետո տևական ժամանակ ամեն շաբաթ և կիրակի օրերին, երբեմն հայտնի հեքիաթի Դերվիշ Բաբայի օրինակով այցելում էր ժողովրդին հայտնի Նուբարաշենի աղբավայր և վերջերս իր անմիջական աշխատանքի արդյունքում Նուբարաշենի աղբավայրում կատարվել է բավականին մեծ աշխատանք: Դրա վառ ապացույցը՝ քաղաքապետի կարգադրությամբ աղբավայրի ողջ տարածքը փակվել է հատուկ ալյումինե թիթեղներով, որպեսզի տհաճ տեսարանը քաղաքացիների կողմից տեսանելի չլինի և հենց այդ թիթեղյա ցանկապատի շնորհիվ քամին աղբանոցի կեղտը փողոց դուրս չի բերում: Ցավոք, կան մարդիկ, ովքեր իրենց սև գործը միշտ անում են: Երեկ տեղեկացանք, որ ինչ-որ անձ կամ անձինք Նուբարաշենի աղբանոցի թիթեղյա ցանկապատի վրայից մի քանի թիթեղներ գողացել են ու նման մարդիկ երևի կուրծք ծեծելով կբողոքեն, թե քաղաքային իշխանությունը ոչինչ չի անում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր