5542 դիտում
16:43 12-02-2021
Դժգոհ ժողովուրդն ինքն ապստամբում է, դա իմ կողմից միշտ էլ կխրախուսվի. Վազգեն Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Երևանի ազատության հրապարակում հավաք-քննարկման ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հավաքը շարժման հետ կապ չունի, սա իր անձնական նախաձեռնություն է, իսկ ամսի 20-ին մեծ հանրահավաք կլինի: Գրում է Tert.am-ը։
«Հրատապ իրավիճակ եղավ, պարզվեց, թե ինչ է կատարվում Սյունիքում, պարզվեց մեր մեջքի հետևը մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված, դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան այնտեղ ազատ մեկնաբանեն, իսկ դա կասկած է առաջացնում, որ բացի վեց կետից, կա ուրիշ պայմանագրեր: Այսինքն՝ մեր հայրենիքը շարունակում է ճանապարհը` դեպի կործանում»,- ասաց նա և նշեց, որ իր կարծիքով ընտրություններ կլինեն Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո:
«Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի: Մի քանի հարյուր հազար մարդ կա, որոնք որ սարսափելի է էմոցիոնալ դժգոհության մեջ է, բայց միլիոն մարդ էլ կա, որ դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, բայց հավես չունի մասնակցելու այս ամեն ինչին, տարբեր պատճառներով կոտրված է, պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել: Նիկոլ Փաշինյանը մի քանի պատճառով կամավոր չի հրաժարվի, առաջին պատճառն այն է, որ վախենում է թե ինչ պատասխան է տալու: Երկրորդ` չտես մարդիկ եկել են իշխանության և վայելում են»,- ասաց նա և նշեց, որ պետք է աշխատել Նիկոլ Փաշինյանի հենարանների հետ, որոնցից մեկը` «Իմ քայլն» է, երկրորդը` Ոստիկանության բարձրաստիճան սպաները և եթե այդ հենարանները «փլվեն», ինքն էլ կփլվի:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ թեև իրենց շարժման դադարը ավելի երկար տևեց, քան անհրաժեշտ էր, բայց դրա օգուտն այն էր, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր չէին պատկերացնում ինչ վիճակում են հայտնվել շատացան, մարդիկ շոկից դուրս են գալիս:
«Ես հայտարարել եմ, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Հեղափոխությունները նախապատրաստում են, իսկ ապստամբությունը դժգոհ ժողովուրդն ինքն ապստամբում է, իմ կողմից միշտ էլ կխրախուսվի: Ցանկացած միջոց, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է իշխանությունից ազատվելու, ես կխրախուսեմ»,-ասաց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»