211652_close_icon
views-count953 դիտում article-date 17:58 11-02-2021

Երևանի 2020 թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները ներկայացվել են հանրային քննարկման

Երևանի 2020 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ծանոթանալ դրանց հնարավոր է նաև «Իրավական ակտերի նախագծերի հրապարակում» միասնական կայքում:

«Դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք նամակներ ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան մինչև փետրվարի 24-ը:

Փետրվարի 25-ին՝ ժամը 11.00-ին, քաղաքապետարանում (Արգիշտի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներառյալ ներկայացնել դիմում»,- հայտնում են քաղաքապետարանից:

Նմանատիպ նյութեր