Արտակարգ դեպք Գորիսում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու մոտ՝ ոտքի հատվածում հայտնաբերվել է հրազենային վնասվածք
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին «Գորիս» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը՝ ժամը 13։40-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «ձախ ազդրոսկրի ստորին երրորդականի բաց բազմաբեկորային վնասվածք» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Մարկոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Ալեքսանդր Պետրոսյանն է։
Պարզվել է նաև որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, նա, զբոսնելու նպատակով, գնացել է Գորիս քաղաքի «Թոսկապ» կոչվող տարածք, որտեղ անհայտ անձի կողմից հարված է ստացել դեմքի շրջանում և կորցրել գիտակցությունը։
Այնուհետև, «Գորիս» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, պարզվել է, որ նա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։
Մինչ բժիշկները նրան օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Սյունիքի մարզի բնակիչներ 43-ամյա Վարդան Ժ․-ն և 32-ամյա Արթուր Գ․-ն՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով։
Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործողություն կատարող անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: