211652_close_icon
views-count32860 դիտում article-date 20:54 09-02-2021

Արմավիրի բերդի թմրամատակարարին՝ նարկոկարտելին, հասցվել է առանձնապես խոշոր չափերի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 8-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է հատուկ օպերացիա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:45-ի սահմաններում բանտի ծառայողները բանտի կարանտինային մասնաշենքի խուզարկությունների համար նախատեսված  աշխատասենյակում հայտնաբերել են կպչուն ժապավենով  ամրակցված կասկածելի փաթեթ:

 Լվացարանի տակից հայտնաբերված այդ փաթեթում առկա  է եղել  91,45 գրամ դեղնականաչավուն զանգված, հոգեմետ հանդիսացող 10 հատ սպիտակ դեղահաբ, «B 8» գրառմամբ 1 դեղահաբ, մեթադոն տեսակի 5 դեղահաբ, կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող 0,18 գրամ փոշենման զանգված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն կոշտ զանգված, 1 բջջային հեռախոս և 3 բաժանորդային քարտ։ 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  քրեակատարողական ծառայությունն ու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը վստահ են, որ հաշված օրերի ընթացքում բացահայտվելու է մատակարարը որի ով լինելու մասին արդեն քրեակատարողական ծառայությունում ստացել են հավաստի տեղեկություններ:

Փաստի առիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր