211652_close_icon
views-count14458 դիտում article-date 18:38 09-02-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Volkswagen Passat-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17: 40-ի սահմաններում Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Ղարիբջանյան- Ախուրիկ ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Գյումրու բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի տեսուչներ Ազատ Թադևոսյանն ու Հարութ Ղազարյանը:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

   Ոստիկանությունը պարզում է  վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր