19907 դիտում
09:20 08-02-2021
Լոռու մարզում 25-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Գյումրի –Սպիտակ ավտոճանապարհի և Մեծ-Պարնի գյուղ մտնող ավտոճանապարհի հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Կիրեղյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+