27395 դիտում
11:31 26-11-2017
25-ամյա վարորդը Կոտայքի մարզում Opel-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 VA 805 համարանիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի գլխավոր ճանապարհի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 31-ամյա Զվարթ Սիմոնյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է 1-02 ծառայություն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Տեղում աշխատել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Ռուբեն Գևորգյանը։
Փաստի առթիվ Ռ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+