Գվարդիոլան չի շտապում նոր պայմանագիր կնքել «Բավարիա»-ի հետ
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել էլ , որ չի շտապում մյունխենյան թիմի հետ պայամանագիրը երկարաձգելու հարցում:
«Մրցաշրջանի ավարտից հետո հետո մենք երկար ժամանակ կունենանք այդ հարցին անդրադառնալու համար: Ինձ համար «Բավարիա»-ում աշխատելը մեծ մարտահրավեր է: Այս թիմի մարզիչ դառնալը իմ երազանքն է եղել»,-ասել է Գվարդիոլան:
Նախկինում մյունխենյան թիմի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն հայտարարել է, որ գերմանական գրանդը մտադիր է երկարատև պայմանագիր առաջարկել իսպանացի մասնագետին: