Ալեգրին «Ռոմայի» հետ նախնական պայմանագիր է կնքել
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Ռոման»: Իտալացին նախնական պայմանագիր է կնքել հռոմեական թիմի հետ՝ 2 կամ 3 տարի ժամկետով:
Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4,5 մլն եվրո. ավելի քիչ, քան՝ «Յուվենտուսում», բայց ավելի շատ, քան՝ «Ռոմայի» ներկային գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայինը:
Լիարժեք պայմանագիր Ալեգրի հետ կկնքվի այն դեպքում, եթե «Ռոման» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ալեգրին կարող է արդեն այս մրցաշրջանում գլխավորել «Ռոման», եթե թիմի արդյունքները շարունակեն վատանալ:
Ֆոնսեկայի պայմանագիրը «գայլերի»հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Վերջին օրերին նա լուրջ կոնֆլիկտ ունեցավ Էդին Ջեկոյի հետ: