«Այաքսի» դարպասապահ Օնանային որակազրկել են 1 տարով. նա խմել էր կնոջ դեղը
ՈւԵՖԱ-ն «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային որակազրկել է 12 ամսով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար:
2020թ. հոկտեմբերի 30-ին արտահերթ ստուգման ընթացքում 24-ամյա խաղացողի մեզում հայտնաբերվել էր ֆուրոսեմիդ:
Որակազրկումը ուժի մեջ է մտնում այսօրվանից և տարածվում է բոլոր մրցաշարերի վրա:
«Այաքսը» պարզաբանել է, որ հոկտեմբերի 30-ին կամերունցին իրեն վատ է զգացել և ընդունել է դեղամիջոց, որը նախատեսված է եղել նրա կնոջ համար:
Հանձաժողովը հաստատել է, որ Օնանայի գործողություններում դիտավորություն չի եղել, սակայն մարզիկը բոլոր դեպքերում պետք է հետևեր, որպեսզի արգելված դեղամիջոցները չհայտնվեին իր օրգանիզմում:
ՈւԵՖԱ-ի այս որոշումը «Այաքսը» և Օնանան բողոքարկելու են Մարզական արբիտրաժային դատարանում (CAS):